ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
«Սպարտակի» և Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը նշել է, որ չի հասկացել կարմիր-սպիտակների նախկին մարզիչ Մուրատ Յակինի որոշումը՝ մոսկովյան ակումբի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսիին հիմնական թիմից հեռացնելու վերաբերյալ։
«Ինձ համար կարևոր է քաղաքականությունն ու ֆուտբոլը տարանջատելը, պրոֆեսիոնալ լինելը։ Երբ Յակինը առաջին անգամ եկավ «Սպարտակ», ամեն ինչ հիանալի էր, ուղղակի հրաշալի։ Բայց որոշ բացասական բաներ, ցավոք, իսկապես սկսեցին տեղի ունենալ: Դա վատ է, բայց, գիտեք, միևնույն ժամանակ դա մեծ փորձ է, որն ինձ շատ բան սովորեցրեց։
Ես չգիտեմ, արդյոք սա իրականում ճիշտ է, բայց Արասին Յակինը երկրորդ թիմ է ուղարկել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Իհարկե, դա ինձ դուր չեկավ, և ես ուղղակիորեն ցույց տվեցի իմ հիասթափությունը։ Չեմ պատկերացնում, թե որն էր այս որոշման պատճառը, բայց Արասն իմ ընկերն է։ Իհարկե, դա ազդեց ինձ վրա: Միգուցե այս որոշումը կապված էր այլ բաների հետ, բայց ես շատ շիտակ մարդ եմ, ուստի այդ մասին խոսեցի Յակինի հետ։ Ես ուզում էի հասկանալ, թե ինչ է կատարվում: Ես իրականում չեմ կարծում, որ քաղաքականությունն այս հարցում մեծ դեր է խաղացել։ Յակինը, հավանաբար, այնքան էլ գոհ չէր Ռուսաստանում անցկացրած ժամանակից։
Armsport
--00—ՍՊ