ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
ԵՄ գագաթնաժողովում համաձայնեցվել է Եվրոպայի ռազմականացման՝ Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ծրագիրը, փոխանցում է AFP-ն:
ԵՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են պաշտպանության համար լրացուցիչ 800 մլրդ եվրո ներդնել։
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Եվրոպան պատրաստ է զգալիորեն ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ինչպես կարճաժամկետ անհրաժեշտության, այնպես էլ Ուկրաինային աջակցելու, եվրոպական անվտանգության համար ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու երկարաժամկետ հարցը լուծելու համար:
--00—ՍՊ