Ինչ են քննարկելու ԱՄՆ և Ուկրաինայի ներկայացուցիչները Սաուդյան Արաբիայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

հ

Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի հանդիպման օրակարգում կլինեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործարքի հիմքերը և 6-ամսյա զինադադարը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդը։

Հիշեցնենք՝ ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ կմեկնարկեն մարտի 11-ին՝ Սաուդյան Արաբիայում:

 


 

--00—ՍՊ