Ադրբեջանը մեծ արագությամբ կառուցում է այլընտրանքային ճանապարհը, որ տիրանա Բերձորին և Աղավնոյին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

Նաիրի

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հա՛յ մարդիկ, մի՛ մոռացեք, որ Բերձորի ու Աղավնոյի ճակատագիրը դեռևս վտանգի տակ է, Ադրբեջանը մեծ արագությամբ կառուցում է այլընտրանքային ճանապարհը, որպեսզի օր առաջ տիրանա նշված բնակավայրերին։

Հուլիսի 1-ին հաջողվեց զսպել թշնամու ախորժակը, բայց առջևում կան օրեր, որոնք ավելի մեծ ջանք ու եռանդ են պահանջում։ 

Մի՛ մոռացեք Բերձորի ու Աղավնոյի բնակիչների մասին, մի՛ մոռացեք հայրենիքի յուրաքանչյուր մեկ փոքրիկ կտորի մասին, խնդրում եմ, շատ եմ խնդրում։ Հայ մնացեք»։

--00—ԼՄ