Դենիս Մանտուրովը կնշանակվի ՌԴ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 15, 24News

download (1).jpg

Պետդուման Դենիս Մանտուրովին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ- արդյունաբերության և առևտրի նախարարի պաշտոնում հաստատելու նախագծին կողմ է քվեարկել։

Արդյունաբերության և առևտրի հարցերով Պետդումայի համապատասխան հանձնաժողովի պատգամավորները նախօրեին արտահերթ նիստում միաձայն առաջարկել են խորհրդարանի ստորին պալատին հաստատել Դենիս Մանտուրովին փոխվարչապետ-արդյունաբերության և առևտրի նախարարի պաշտոնում։

Դենիս Մանտուրովը Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախկին նախարարն է, ռուս հայտնի քաղաքական գործիչ։



--00--ԶՀ