ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News
Ադրբեջանը «Իսլամական ութնյակ» մտնելու հայտ է ներկայացրել։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Թուրք պաշտոնյան նաև նշել է, որ կազմակերպությունն ամրապնդման և հզորացման կարիք ունի։
«Իսլամական ութնյակ» ստեղծման որոշումը կայացվել է 1996 թվականի նոյեմբերին Ստամբուլում, առաջին գագաթնաժողովը կայացել է 1997 թվականի հունիսի 15-ին։ Կազմակերպությունը ներառում է ութ երկիր՝ Թուրքիա, Իրան, Պակիստան, Բանգլադեշ, Մալայզիա, Ինդոնեզիա, Եգիպտոս և Նիգերիա։
--00—ԼՄ