ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Աշոտ Սարգսյանը ազատվել է պաշտոնից: Այս առնչությամբ նրա տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերնե՛ր
Սեփական դիմումիս համաձայն՝ ազատվել եմ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնից։
2020-2021-ը շատ դժվար տարիներ էին ոլորտի համար՝ քովիդ, պատերազմ, որը շատ բարդ ճանապարհ էր բուժաշխատողների համար: Շնորհակալ եմ բոլորից, որ միասին կարողացանք հաղթահարել այդ ճանապարհը:
2006 թվականից աշխատում եմ առողջապահական համակարգում, իսկ 2018 թվականից սկսած մասնակցել ու ականատես եմ եղել բազմաթիվ բարեփոխումների: 15 տարի աշխատել եմ համակարգում և ուզում եմ արձանագրել, որ Հայաստանը Արսեն Թորոսյանի պես առողջապահության նախարար չի ունեցել, երկու տարում արվեց ավելի շատ բարեփոխում, քան վերջին 20 տարում, ինչի համար շնորհակալ եմ:
Այս ընթացքում փորձել եմ հնարավորինս օգտակար լինել մարդկանց և լուծել առկա բաց խնդիրները։
Շնորհակալ եմ բոլորին վստահության և արդյունավետ համագործակցության համար»։
--00—ԼՄ