ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Նոայի» գլխավոր մարզիչ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
37-ամյա մասնագետի նախորդ անկումբը Երեւանի «Ուրարտուն» էր, որը նա գլխավորել է 2021 թվականի մարտից մինչև 2022-ի հունիս։
«Ուրարտուն» Արզումանյանի գլխավորությամբ անցկացրել է 53 հանդիպում, 2020/2021 մրցաշրջանում դարձել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր և եվրագավաթային ուղեգիր նվաճել՝ Հայաստանը ներկայացնելով ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում։ 2021/22 մրցաշրջանում էլ «Ուրարտուն» հասել էր Vbet Հայաստանի գավաթի եզրափակիչ։
--00--ԱՀ