ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին, երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին առնչվող հարցեր։
Նշվում է, որ Աքարն ու Օսթինը տեղեկություններ և մտքեր են փոխանակել պաշտպանության ու անվտանգության հարցերի շուրջ, մասնավորապես Ուկրաինայի զարգացումների, ահաբեկչության դեմ պայքարի, ամերիկյան արտադրության F-16 կործանիչների մատակարարման վերաբերյալ։
--00—ԻԴ