ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Զանգեզուրի միջանցքը ֆիքսվել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, զիջում ենք մեր տարածքը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Շանթ դաշինք» կուսակցության խորհրդի անդամ Էդուարդ Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի համոզմամբ, ՀՀ արտաքին քաղաքականությունը կործանարար է, իսկ դրա առաջնային մեղավորը հայ ժողովուրդն է, որը ընտրել և ձևավորել է այսպիսի իշխանություն։
Մեր զրուցակցի պնդմամբ, ներկայումս մարդիկ կորցրել են հավատը անկախության և պետականության նկատմամբ, ինչը անհրաժեշտ է վերականգնել։
Ըստ նրա, Սյունիքով ներկայումս հետաքրքրված են աշխարհի բոլոր ուժային կենտրոնները՝ ԱՄՆ-ից մինչև Չինաստան, իսկ մենք այդ ստրատեգիական տարածքը` այսինքն միջանցքը, զիջում ենք երրորդ երկրի։
--00--ԱՀ