ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-անյակը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պաշտոնական առաջին այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
«Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների և պատմական կապերի վրա; Եվ ուզում եմ փաստել, որ անկախությունից ի վեր Վրաստանի հետ սերտ համագործակցություն ենք ձևավորել գրեթե բոլոր ոլորտներում»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ ՀՀ գլխավոր դիվանագետը նշել է, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի պայմանագրի դրույթները և չի վերադարձնում հայ պատանդներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱԱ