ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Ռուսաստանը և Հայաստանը հաջողությամբ համագործակցում են առևտրատնտեսական ոլորտում՝ հակառուսական անօրինական պատժամիջոցների համատեքստում, հինգշաբթի ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Մեր հայ գործընկերների հետ մենք օպերատիվ որոշումներ ենք կայացնում, որոնք ուղղված են պաշտպանելու մեր առևտրատնտեսական համագործակցությունը», - ասել է ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Միշուստինի խոսքով՝ այս աշխատանքը տալիս է իր պտուղները։ Այսպես․ այս տարվա առաջին կիսամյակում երկկողմ առևտուրն աճել է 42%-ով և գերազանցել 1,6 մլրդ դոլարը։ Ռուսաստանի Դաշնության վարչապետը կողմ է արտահայտվել երկու երկրների գործարարների գործունեության համար հարմարավետ պայմանների ստեղծմանը։
«Դրա համար լավ հարթակ կլինի սեպտեմբերին Հայաստանում VEB.RF-ի մասնակցությամբ ռուսական ընկերությունների բիզնես առաքելությունը, որը կգլխավորի մեր փոխվարչապետ Ալեքսեյ Լոգինովիչ Օվերչուկը»,- ասել է Միշուստինը։
Միշուստինը Փաշինյանին փոխանցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները։
--00—ԶՀ