ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Երևանում տրոլեյբուսների, այնպես էլ համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կկառուցվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան, որի ձեռքբերման մրցույթն արդեն կայացել է: Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Համայնքային միջոցներով «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի նաև 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսով: Շարժակազմի ձեռքբերման մրցույթը ևս կայացել է, կա հաղթող:
--00—ԼՄ