ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լիովին տեղեկացված է այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, այն ամենը, ինչ տեղի է ունենում, ցանկացած գործողություն, որը զինվորականները անում են հատուկ ռազմական գործողության ժամանակ, զեկուցվում է գերագույն հրամանատարին»,- ասել է նա։ Այսպիսով, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Պուտինը արձագանքել «Ուկրաինայում ուժերի ու միջոցների վերախմբավորմանը»։
Պեսկովը նշել է, որ պետության ղեկավարը մշտական կապի մեջ է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և բոլոր ռազմական ղեկավարների հետ։
Նշենք, որ Սեպտեմբերի 8-ին հայտնի էր դարձել Խարկովի մարզում Բալակլեյա, Իզյում և Կուպյանսկ քաղաքների ուղղությամբ ուկրաինացի զինվորականների հարձակման սկզբի մասին։ Սեպտեմբերի 10-ին հաղորդվել է, որ ռուսական ստորաբաժանումները պետք է լքեն Իզյումը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ ռուսական զորքերը վերախմբավորվել են Դոնեցկի ուղղությամբ ջանքերն ուժեղացնելու համար, դա արվել է հատուկ գործողության նպատակներին հասնելու համար։
--00—ԻԴ