ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայում իրավիճակի քաղաքական լուծում չի գտնվի, և ռազմական գործողությունները կշարունակվեն։
«Պուտինի հետ քննարկումները դժվար են, քանի որ այսօր նա հրաժարվում է դադարեցնել կրակը: Ռուսաստանն այսօր հետևյալ դիրքում է, այն է՝ շատ կոշտ պայմաններ է պահանջել Ուկրաինայից: Սրանք բանակցություններ են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, դրանք տեղի են ունենում ագրեսիայի անարդար պայմաններում, այն պայմաններում, երբ Ֆրանսիան չի միջամտի», - ասել է Մակրոնը։
Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
--00—ԼՄ