ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները սեպտեմբերի 14-ին կայացած նիստում Բաքվին և Երևանին կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը։ Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Բոլորը միաձայն հանդես եկան կրակի անհապաղ դադարեցման և իրավիճակը քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին»,- նշել է Նեբենզյան։
--00--ԱՀ