ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու իր հարսը՝ Անի Քոչարյանը սոցցանցում մի գրառմամբ առաջարկել են վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած քաղաքացիներին ուղարկել սահման:
Մարզպետի հարսը՝ Անի Քոչարյանը, գրել է. «Գյումրիում մի խումբ դավաճան կենդանիներ՝ գոռալով ու սիգնալներով, շրջում են քաղաքում: Ինչի՞ ծնունդ են սրանք»:
Գրառմամբ մեկնաբանություններում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը արձագանքել է. «Հասել են մեր տան մոտ, մարդ հավաքի էս խունտային ու դեպի Ջերմուկ քշի»:
Մեկնաբանությանն ի պատասխան՝ Անի Քոչարյանը հավելել է. «Այո՛, պետք է սրանց առանց զենքի սահման ուղարկել»:
--00—ԼՄ