ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Ուղերձը հիմնականում վերաբերվում է Դոնբասի կարգավիճակին և հատուկ ռազմական գործողությունը։
Երեկ հայտարարվեց, որ Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունները՝ Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերը, սեպտեմբերի 23-27-ին կանցկացնեն հանրաքվե՝ Ռուսաստանի կազմի մեջ ներառվելու համար։
Իր խոսքւ ընթացքում Պուտինը նշել է, որ Ռուսաստանում հայտարարվում է մասնակի զորահավաք։
ՌԴ առաջնորդը ընդգծել է, որ Ռուսաստանն աջակցում է հանրաքվեին եւ կանի ամեն բան, որպեսզի այդ երկրամասերում անցկացվեն հանրաքվեները։
Ռուսաստանում մոբիլիզացիան կմեկնարկի սեպտեմբերի 21-ից։ Մասնակի մոբիլիզացիայի մասին հրամանագիրը արդեն ստորագրված է։
Մոբիլիզացիան կտարածվի նրանց վրա, ովքեր գտնվում են պահեստազորում։
--00—ԱՊ