ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
25 հատ գիժ ասում են` նախկինները մեզ տարան պոստեր, ու գերի ընկանք: 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում թատերագիր և դերասան Վահրամ Սահակյանը խոսեց հանրային արատավոր երևույթների և բարքերի մասին։
Ըստ նրա՝ հասարակության մեջ մեծ թիվ են կազմում «գժերը» և դա կարծես թե վարակովի է։ Թատերագիրը ուշադրություն դարձրեց այն մարդկանց վրա, որոնք իբրև թե ներկայանում են զոհվածի ծնողներ, բայց իրականում ստում են՝ ներկայացնելով կեղծ փաստեր և իրողություններ։
Որպես ասվածի վկայություն՝ նա մատնանշեց այն փաստը, որ այդ մարդիկ կամ հոգեկան հիվանդ են կամ էլ փող են աշխատում կամ էլ երկուսը իրար հետ, քանի որ միայն այդպիսի մարդը կարող է ասել, թե բանակը թալանված է եղել կամ էլ նախկիններն են իր որդուն տարել սահման։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ