«Բանակ չենք ունեցել» ասողները ազգի դավաճան են, «չոջուղլարե դուշմանե են». Վահրամ Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

«Բանակ չենք ունեցել» ասողները ազգի դավաճան են, «չոջուղլարե դուշմանե են»։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը։

Դերասանը հարցազրույցի ընթացքում խոսեց հանրության մեջ տարածված արատավոր երևույթների մասին՝ անարգանքի սյունին գամելով այն շերտերին, որոնք անընդհատ շեշտադրում են նախկիններին, թալանը, այն մարդկանց, որոնք պնդում են, թե բանակ ու պետություն չենք ունեցել։

Սահակյանը նշեց, որ ինքը որոշել է Անկախության շրջանի պատմություն կամ Հայոց պատմություն գրել։ Հարցազրույցի վերջում նա ներկայացրեց իր հեղինակած նոր պոեմը։

 --00—ԱՊ