ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Չինաստանի քաղաքացիներին խնդրել են անհապաղ լքել Ուկրաինան։ Համապատասխան կոչը հրապարակել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
«Ուկրաինայում անվտանգության ներկա իրավիճակի պատճառով Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը և Ուկրաինայում Չինաստանի դեսպանատունը կոչ են անում երկրում գտնվող Չինաստանի քաղաքացիներին ուժեղացնել նախազգուշական միջոցները և դուրս գալ երկրից»,- նշավծ է հաղորդագրության մեջ:
--00—ԱՊ