ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով հարցին, թե Թայվանում անցկացված «նախագահական ընտրությունների» վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի մեր երկիրը։
«Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն այս կապակցությամբ»,- այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
--00—ԼՀ