Երևանում որոնվող Ուկրաինայի քաղաքացու Toyota-ն հայտնաբերվել է Դավթաշենի կամրջի մոտ, դին՝ կամրջի տակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Screenshot_2

Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջից դեպի Արաբկիր վարչական շրջան տանող հատվածի փոքր կամրջի վրա, հետիոտնի համար նախատեսված մայթին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա է կայանված և կան կասկածներ, որ դրա վարորը հնարավոր է ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից ցած է նետվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, փրկարարներն ու պարեկները Դավիթաշենի կամրջի տակ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերում են տղամարդու դի։

Տեղում դեպքի վայր ժամանած մահացածի ընկերը ոստիկաններին ու քննիչներին հայտնեց, որ նա Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Անդրանիկ Գ․-ն է, ով մասնագիտությամբ ատամնաբույժ էր և բնակվում էր Աբովյան քաղաքում և 2 օր է իրենք փնտրում էին նրան և դիմել էին ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ էլ որպես անհայտ կորած որոնվում էր։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ