ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Վատիկան։
Այցի ընթացքում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Սուրբ Աթոռի և Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Սանտա Մարիա Մաջիորեի պապական բազիլիկայում Արարատ Միրզոյանը կմասնակցի «Խաղաղություն Հայաստանին» սուրբ պատարագին։
--00—ԶՀ