ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Զատուլինի պահվածքը էժան, անհարգալից վերաբերմունք է մեր ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հանդեպ: Նա ավելի շատ խաղում է մեր զգացմունքների հետ, քան սպասարկում մեր շահերը, նման մարդիկ վնասում են մեզ, պետք է դուրս մղվեն մեր տեսադաշտից: Այս մասին 24News-ին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ Արևմուտքը ճնշում է ՀՀ-ին, ուզում է սեպ խրել եղբայրական Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ պատգամավորը նշեց, որ եթե Հայաստանը Ռուսաստանի համար եղբայրական պետություն է, ապա լավ կլինի, որ Զախարովան մի քիչ էլ եղբայրական ՀՀ-ի կարծիքներով առաջնորդվի:
«Մենք Ռուսաստանի հետ համագործակցության լուրջ պայմանագրեր և ռազմավարական դաշնակցության հետ կապված փաստաթղթեր ունենք, մնում է յուրաքանչյուր կողմը հետևի իր պարտավորություններին ու խոսի իրենից:
Իրանի հետ պարտավորեցնող պայմանագիր չունենք, բայց մենք մեր ինքնիշխանությունը զիջել ենք մեր գործընկերներին՝ պայմանով, որ, եթե կարիք լինի, պաշտպանեն մեր ինքնիշխանությունը, բայց փորձը ցույց է տալիս, որ իրենք պատրաստ չեն, այդ պատճառով համապատասխան հետևություններ պետք է անենք, չենք կարող իրենց քմահաճույքին մնալ»,-ավելացրեց Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ