ՀՀ ԿԸՀ աշխատակիցները Քիշնևում կմասնակցեն Մոլդովայի ԿԸՀ հիմնադրման 25-ամյակի միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով նոյեմբերի 21-22-ին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը կլինեն Քիշնևում։

Հայաստանի ԿԸՀ ներկայացուցիչները հրավիրված են Մոլդովայի ԿԸՀ-ի հիմնադրման 25-ամյակի միջոցառմանը։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը կներկայացնի նաև ՀՀ ԿԸՀ-ի դրական փորձը։

--00—ԱՊ