Մոլդովայի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

749777f5-8c45-4a54-a504-4f7617457380.jpg

Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան ճեպազրույցում հայտարարել է կառավարության հրաժարականի մասին, որը տեղի Է ունեցել նախագահ Մայա Սանդուի հետ նախարարների կաբինետի անդամների խորհրդակցություններից հետո։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից: Ըստ օրենքի՝ նախագահն ստորագրում Է կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը, կաբինետը շարունակում է իր պարտականությունները կատարել մինչև կառավարության նոր կազմի երդմնակալությունը։

Նախագահը նոր վարչապետի թեկնածությունն առաջադրում է խորհրդարանում, խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո։ Վարչապետի պաշտոնի թեկնածուն 15 օրվա ընթացքում խորհրդարանին Է ներկայացնում և վստահության քվե խնդրում նախարարների նոր կաբինետի համար։ Իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը 63 պատգամավորական մանդատ ունի խորհրդարանում։ Կառավարությունը հաստատվում է պարզ մեծամասնությամբ՝ 101 պատգամավորից առնվազն 51-ի քվեարկությամբ։

--00—ԶՀ