ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
24News-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուժեղացված թիկնազորով ժամանում «Դվին» հյուրանոցային համալիր, որտեղ օրվա ընթացքում նախատեսվում է ՀԱՊԿ երկու նիստ։
Առաջին նիստը գումարելու են ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ, ՊՆ նախարարներն ու Անվտանգության խորհուրդների քարտուղարները, իսկ արդեն օրվա երկրորդ կեսին ծրագրվում է ՀԱՊԿ խորհրդի նիստ, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՀԱՊԿ անդամ այլ երկրների ղեկավարները։
--00—ԼՄ