ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Իրաքյան Քուրդստանի վարչապետ Մասրուր Բարզանին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և ՄԱԿ-ի գծով պետնախարար Թարըք Ահմեդի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Բարզանիի գրասենյակից արված պարզաբանումների համաձայն՝ կողմերը շեշտել են Քուրդիստանի և Իրաքի անվտանգության և կայունության կարևորությունը։
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ քննարկվել են կրթական, առևտրային և ներդրումներին վերաբերող հարցեր։ Բարզանին տեղեկություններ է հաղորդել Հալաբջայի և Զախոյի գյուղատնտեսական ապրանքների՝ դեպի ԱՄԷ և Ծոցի երկրներ արտահանման վերաբերյալ։
Բարզանին հեռախոսազրույց է ունեցել նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, ով անդրադարձել է երկու կողմերի բարեկամական հարաբերություններըին և հույս հայտնել մոտ ապագայում հանդիպում ունենալ Բարզանիի հետ։
--00—ՅՄ