ՀՀ-ն Ադրբեջանի դեմ գործի շրջանակում հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

1102434.jpg

Հայաստանը հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» կիրառման գործով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրառումը:

«2023 թ. հունվարի 23-ին Հայաստանը Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» մեկնաբանման և կիրառման գործով Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել հուշագիր, որը մանրամասնորեն ներկայացնում է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի»՝ տասնամյակներ շարունակվող կոպիտ խախտումները» - գրել է Կիրակոսյանը Twitter-ի իր էջում:

--00—ԶՀ