Հայ փրկարարները Թուրքիայում փլատակների տակից հանում են 8-ամյա աղջկան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

հայ փրկարարները՝ թուրքիայում

Հայաստանից Թուրքիայի աղետի գոտի մեկնած հայ փրկարարները թուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում կարողացել են փլատակներից դուրս բերել ողջ մնացած 8-ամյա աղջկա․ «թվիթեր»-ում գրել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը։

«Համերաշխությունը կյանքեր է փրկում»,-գրել է նա։