Հայ փրկարարները Թուրքիայում փլատակներից դուրս են բերել 3 մարդու․ ԱԳՆ-ն ամփոփում է Միրզոյանի այցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

միրզ

Փետրվարի 15-ին Թուրքիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, որտեղ հանդիպել է փետրվարի 8-ից որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին, ինչպես նաև ծանոթացել ՀՀ-ի կողմից նախօրեին ուղարկված հումանիտար օգնության տեղաբաշխման գործընթացին: Հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

հհ ագն-թուրքիա

ՀՀ որոնողափրկարարական խմբի հրամանատարը նախարար Միրզոյանին է ներկայացրել աղետից տուժած քաղաքում հայկական փրկարարարների կողմից կատարած աշխատանքները՝ նշելով, որ գործընկերների հետ համագործակցությամբ հաջողվել է փլատակներից դուրս բերել երեք մարդու:

 

--00—ՍՊ