ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցի ժամանակ անկարգություններ են սկսվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Երթի մեկնարկից կարճ ժամանակ անց ցուցարարների շրջանում հայտնվել են «black bloc»-ի արմատականները։ Վերջիններս կոտրել են բանկերի ապակիները, ոստիկանները միջամտել են, սակայն նրանք սկսել են շշեր նետել իրավապահների վրա։
Նշենք, որ սա Փարիզում չորրորդ ցույցն է ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների։
«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ակցիային մասնակցել է մինչև 100 հազար մարդ։
--00—ՅՄ