2022-ին ՔԿ-ում քննվել է ընտանեկան բռնության մասով 960 քրեական վարույթ, 9-ը եղել է սպանության գործով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

1

ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել է 2022 թ. ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական վարույթների  ընդհանուր շարժընթացը։



Մասնավորապես, 2022 թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ։  



Նշվածներից 122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ  և 126 անձի  վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 383 քրեական վարույթ փոխանցվել է 2023 թ. հունվար ամիս:



Դատարան ուղարկված վարույթներից՝

  • 9-ը եղել է սպանության,
  • 1-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,
  • 3-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,
  • 1-ը՝ մարդուն առևանգելու,
  • 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,
  • 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու,
  • 5-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու,
  • 25-ը՝ ֆիզիկական ներգործության,
  • 3-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու,
  • 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու,
  • 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,
  • 68-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:



    Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալներից 108-ը  հանդիսացել են ամուսիններ, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝  զավակ կամ թոռ:



    125 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական  հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը: 

--00—ԼՄ