Կոսովոյում հայտարարել են, որ ԵՄ ծրագիրը դե ֆակտո ճանաչում է երկրամասի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

7060631a-42b3-4f87-9603-1ca0a008f540.jpg

«Կոսովոյի և Սերբիայի հարաբերությունների կարգավորման ուղու մասին համաձայնագիրը», որը նախապատրաստվել է ԵՄ-ի կողմից, փաստացի ճանաչում է երկրամասի անկախությունը: Նման հայտարարություն է արել չճանաչված Կոսովոյի խորհրդարանի խոսնակ Գլաուկ Կոնյուֆցան։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Դե ֆակտո ճանաչումն այն է, երբ մեկ այլ պետություն համաձայնում է, որ դուք բացարձակ անկախ երկիր եք, որ այն պարտավորվում է չմիջամտել ներքին գործերին, որ այն ոչ մի տեղ չի միջամտում միջազգային ասպարեզին (վերաբերող հարցերին), որ այն առանց որևէ ծանոթագրության ճանաչում Է բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ անձնագրերը, մաքսատունը, ապրանքները, այն ամենն, ինչ արտադրում է Կոսովոն իր պատկերանշանով: Դե յուրե ճանաչումն այն է, երբ պետությունները ճանաչվում են իրավաբանորեն և ինքնուրույն որոշում են կայացնում՝ բացել արդյոք դեսպանատներ», - այսօր խորհրդարանի խոսնակի խոսքն է մեջբերում Kosovo Online հարթակը:

Կոնյուֆցան նաև հավելել է, որ եվրոպական առաջարկը պարունակում է հենց դե ֆակտո ճանաչում։ Ինչպես ասվում է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից ավելի վաղ հրապարակված «Կոսովոյի և Սերբիայի հարաբերությունների կարգավորման ուղու մասին համաձայնագրի» տեքստում, ծրագրով նախատեսվում է փոխադարձ ճանաչել անձնագրերը, Սերբիան պետք է հրաժարվի Կոսովոն համաշխարհային ասպարեզում ներկայացնելուց, կողմերը պետք է դիվանագիտական ներկայացուցչություններ բացեն, ինչպես նաև պետք է իրավական պարտավորություններ ստանձնեն՝ աշխատելու «հարաբերությունների համապարփակ կարգավորման» ուղղությամբ։

Ավելի վաղ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Գաբրիել Էսկոբարը հայտարարել էր, որ Բելգրադի և Պրիշտինայի միջև բանակցությունների վերջնական կետը պետք է լինի փոխադարձ ճանաչումը: Ի պատասխան՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել էր, որ ամերիկացիները կարող են ,երազելե:

--00—ԶՀ