Արմեն Չարչյանի և մյուսների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

աչ

«Հաց բերողի» առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն տալու հարցով մեղադրվող Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանի և մյուս 4 փորձագետների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«2023 թվականին մարտի 10-ին դատախազը հաստատել է Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանի և մյուս փորձագետների՝ Հայկազն Չախոյանի, Կարեն Միխիթարյանի, Արմինե Հարոյանի, Վարդան Խաչիյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ ուղարկել առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան»,- մանրամասնեց Խաչատրյանը:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ