ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Ադրբեջանի ԶՈւ-ն, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, հատել են կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում։ Ռուս խաղաղապահները միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու ճգնաժամային իրավիճակի սրումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«2023 թվականի մարտի 25-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը, խախտելով Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, հատել է Շուշիի շրջանի շփման գիծը, զբաղեցրել 2054.0 գծանշված բարձունքը և անցել դիրքի ինժեներական աշխատանքների իրականացման»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ ռուս խաղաղապահները միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու ճգնաժամային իրավիճակի սրումը և կողմերի փոխադարձ սադրանքները։
--00—ՅՄ