ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Իսրայելը մարտի լույս 30-ի գիշերը նոր ագրեսիա է իրականացրել Սիրիայի դեմ: Հարձակման են ենթարկվել Դամասկոսի արվարձանները, կա 2 վիրավոր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ին։
Նշվում է, որ սիրիական ռազմական աղբյուրը SANA գործակալությանը հայտնել է, որ Դամասկոսի արվարձաններում իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել Է երկու սիրիացի զինվոր, պատճառվել է նաև նյութական վնաս։
Ըստ SANA գործակալության՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը Դամասկոսի երկնքում հետ են մղել թշնամու հարձակումը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ