ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 30-ին, ժամը 22.20-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Կապանի 31-ամյա մի բնակչի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչ։
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00—ՅՄ