ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Ղարաբաղի հայերը կամ պետք է ստանան Ադրբեջանի քաղաքացիություն, կամ գտնեն բնակության այլ վայր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Ադրբեջանի ղեկավարը նշել է, թե այստեղ լիակատար ազատություն է, առաջարկվում են բոլոր ժողովրդավարական հիմքերը․ «Այս հարցը պետք է լուծվի մարդու իրավունքների հիման վրա։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոչ մի երկրի հետ չենք քննարկելու մեր ներքին գործերը։ Ղարաբաղը մեր ներքին գործն է»,-ասել է նա։
--00—ՅՄ