ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Վրաստանի պատգամավորները ծեծկռտուք են սարքել ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի խորհրդարանում ելույթի ժամանակ, հաղորդում է Sputnik Грузия-ն։
Ընդդիմության եւ մեծամասնության փոխադարձ վիրավորանքները վերաճել են ծեծկռտուքի: Նրանց բաժանել հնարավոր է եղել միայն գործընկերների ու կարգադրիչների միջամտությունից հետո։
Նշենք, որ վրացական ընդդիմությունը հավաքվել է խորհրդարանի շենքի մոտ՝ բողոքելով Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ չվերթների վերականգնման դեմ։
--00—ՍՊ