ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Մայիսի 31-ին կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու հանձնաժողովի հերթական նիստը, տեղեկանում ենք ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի լրատվական ծառայությունից։
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ հանձնաժողովի նախագահ Վահրամ Ղահրամանյանը ներկայացրել է օրակարգային հարցերը։
Քննարկվել են Արցախի Հանրապետության Նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 19-ի՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցության տրամադրման առաջնահերթության առանձնահատկությունները սահմանելու մասին» N02-Ա հրամանով սահմանված առաջին խմբի՝ թվով 6, երկրորդ խմբի՝ 5, երրորդ խմբի՝ 489 անհատական գործեր, գործերով ներկայացված 654 անձանց՝ ԱՀ կառավարության 336-Ա որոշմամբ հաստատված միջոցառման շահառու լինելու փաստի հաստատման, կրած նյութական վնասի չափի հաստատման, տրամադրվող աջակցության չափերի հաստատման վերաբերյալ հարցեր։
Քննարկվող անհատական գործերից 500-ի մասով կայացվել է 654 անձանց լրիվությամբ կամ մասնակի Միջոցառման շահառու ճանաչելու որոշում, հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով կրած վնասի չափը, սահմանվել է աջակցության չափը։
Նիստում, բացի օրակարգային հարցերից, քննարկվել են պետական աջակցության տրամադրմանն առնչվող այլ հարցեր։
Վճարումները կկատարվեն անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում։
Մեկնարկել են 3-րդ խմբի շահառուների մասով հաստատված աջակցության գումարների վճարումները։
--00—ՍՊ