ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 22-ի նիստում սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գրավոր դիմել է կառավարությանը, խնդրելով դադարեցնել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում և մինչև 21 տարեկանների հավաքական թիմի անդամ չհամարվող Առլեն Վարուժի Ծատուրյանին, Ֆելիքս Անդրանիկի Խաչատրյանին, Մարտին Մանվելի Գրիգորյանին և Սամվել Մինասի Գասպարյանին պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը:
--00--ԶՀ