ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news
ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում տեսակցել եմ 2019 թվականին, քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից դաժան բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանին և նրա ծնողներին: Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Փոխգնդապետ Մխիթարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. վերջինս 4 տարի է` անգիտակից վիճակում է, իսկ արտաքին տեսքն անճանաչելիորեն փոփոխված:
Չնայած բժիշկների ահռելի ջանքերին, սպային առողջութան վերականգնման առումով որևէ լավատեսական արդյունք չկա:
Ամեն անգամ, երբ իշխանությության տարբեր դեմքեր խոսում են բանակի կամ նրանում նախատեսված փոփոխությունների մասին, աչքիս առաջ հենց այս ծանր միջադեպն է գալիս:
Իշխանության վերաբերմունքը համազգեստի, ծառայության ու զինվորականների նկատմամբ ուղիղ համեմատական է սպաներին ծանր ծեծի ենթարկելու և այդ գործով ընթացած ակնհայտ ապօրինի գործընթացին»:
--00—ՅՄ