ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը շուրջ 2 տարի է կալանքի մեջ է. վաղը 2-ամյա ժամկետի խորհրդանշական օրն է: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այսօր կալանավայրում տեսակցելու շրջանակներում Մամիկոնի հետ զրուցել ենք նրա գործով իրականացվող ակնհայտ ապօրինի պրոցեսի մասին. մեծ առումով այս իշխանության դեմքը վաղուց է հայտնի, իրականացվող գործընթացը, ցավոք, խիստ կանխատեսելի էր:
Իշխանությունը հատուկ դաժանություն է գործադրում ՏԻՄ համակարգի նկատմամբ, իսկ սկզբունքը պարզ է` եթե ընտրվողը ՔՊ-ից չէ կամ ամբողջությամբ նրանց կամակատարը, բոլոր միջոցներով փորձելու են հեռացնել:
«Վարդաշեն» ՔԿՀ-ում նաև երկար զրուցեցի Նարեկ Մալյանի հետ, ով 5 տարի է իշխանության տարատեսակ հետապնդումների առանցքում է, իսկ այս պահին` կալանքի կարգավիճակով:
Նարեկն այս տարիների ընթացքում բազմաթիվ փորձություններով է անցել ու որևէ պահի կանգ չի առել. նույնը եղած հնարավորությունների պայմաններում անում է բանտից:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:
--00—ՅՄ