ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
Արտակարգ իրավիճակի պատճառով Ղրիմի կամրջի երթևեկությունը դադարեցված է։ Այս մասին հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
Ակսյոնովը քաղաքացիներին կոչ է արել խուսափել կամրջով երթևեկելուց և փորձել շրջանցել այն՝ ընտրելով այլ երթուղիներ:
Նշվում է նաև, որ Ղրիմի իշխանությունները զբոսաշրջիկներին կոչ են արել՝ հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում և չօգտվել կամրջից:
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ղրիմի կամրջի վրա հարձակման դեպքի առթիվ «ահաբեկչության» հատկանիշներով։
Հիշեցնենք, որ այս գիշեր՝ հուլիսի 17-ին, պայթյուն էր որոտացել Ղրիմի կամրջին։ Ենթադրյալ ահաբեկչության պատճառով զոհվել են 2 ամուսիններ։ Նրանց 14-ամյա դուստրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
--00—ԱՊ