ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է ներկայում առկա ծանր իրավիճակի մասին՝ ընդգծելով առողջապահության համակարգում դեղորայքի լուրջ պակասը։
Նա մանրամասնել է, որ դեղատներում արդեն կյանքը փրկող դեղատեսակների սղություն կա և շուտով ընդհանրապես չեն լինի։
«Տարբեր քրոնիկ հիվանդությունների բարդացման ու մահվան դեպքերի աճը շարունակվում է։ Օրինակ՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերը առաջին կիսամյակում աճել են մոտ երկու անգամ։ Խոցելի են հատկապես հղիները, երեխաները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,որոնց առողջական վիճակը վատթարանում է թերսնուցման, սթրեսների և այլ պատճառներով»,- ներկայացրել է Հանրապետության ղեկավարը։
Խոսելով սննդի և մնացած այլ ապրանքների խնդրից, Հարությունյանը հիշեցրել է, որ օրեր առաջ Արցախի Հանրապետությունը հայտարարել է աղետի գոտի՝ ակնկալելով, որ միջազգային հանրությունը հումանիտար աջակցություն կցուցաբերի, ինչպես աղետի պայմաններում իրականացնում է բոլորի համար։
Հայաստանը առաջինն է արձագանքել այդ հայտարարությանը և հումանիտար բեռով մեքենաների շարասյունը օրեր շարունակ կանգնած է Հակարի կամրջի մոտակայքում, իսկ Ադրբեջանն արգելում է այդ ապրանքների, առաջին անհրաժեշտության սննդամթերքի ներկրումը Արցախի Հանրապետություն։
--00—ՅՄ