ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Ոչ ոք ռուս խաղաղապահներից մեզ չմոտեցավ, մենք այս պահին մի փոքր հեռու ենք՝ անվտանգությունից ելնելով: Այս մասին 24News-ի հետ զրուցում ասաց «Խաչակիրների» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը:
Նշենք, որ երեկ Պողոսյանը հանդիպում էր պահանջել խաղաղապահների զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ:
«Մենք, անվտանգությունից ելնելով, մի փոքր հեռվացել ենք այդ տարածքից, որպեսզի հանկարծ մենք պատճառ չդառնանք, որ հակառակորդը կրակի, մենք ամեն բան հաշվի ենք առնում, որ մեր հայրենակիցների գլխին գլխացավանք չդառնա»,- մատնանշեց ջոկատի հրամանատարը:
Պողոսյանի խոսքով, սա ամենևին հետնահանջ չէ, և իրենք իրենց պայքարից հետ չեն կանգնել. «Էն մարդիկ, ովքեր գրում են` եկան նկարվեցին, գնացին, ես հրապարակային հայտարարում եմ` պիղծ մարդիկ են: Մենք տուն չենք գնացել, մինչև էսօր հողերի վրա ենք քնում»,- եզրափակեց Սարգիս Պողոսյանը:
Մերի Մանուկյան
--00—ԱՊ