ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Չի բացառվում, որ ՔՊ-ականներ մեզ միանան, ի՞նչ, ասելու են Փաշինյա՞նն է առաջնորդում շարժումը։ Այս մասին այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ Չարենցավանից դեպի Երևան քայլերթի ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր, շարժման մասնակիցներից Գառնիկ Դանիելյանը։
«Արդեն ծիծաղելի է, չի աշխատում, երբ տարիներ շարունակում ՔՊ-ն թիրախավորում է նախկին նախագահներին, այս շարժումը ժողովրդական է, այս սկիզբ է առել Տավուշից, ում հետ ուզեք, շարժման անունը կկապեն, փորձելու են ժողովրդին պառակտել, իսկ մերը մեկտեղելն է, ոչ թե պառակտելը, մեր կարգախոսը պատիվն ու Հայրենիքն է, բոլորս պետք է միանանք Սրբազանի առաջնորդած շարժմանը։ Չի բացառվում, որ շարժմանը ՔՊ-ականներ էլ միանան, նրանց մոտ էլ պառակտվածություն կա, հիմա եթե նրանք միանան մեզ, ի՞նչ են ասելու, ասելու են՝ Փաշինյա՞նն է շարժման առաջնորդը։ ՔՊ-ականների հիմնական մեսիջն իրենց շարքերի համար է, որ տեսնեն, թե իբր իրենց միակ փրկությունը Նիկոլ Փաշինյանն է։ Ազգն արթնացել ա, այդ պատճառով է նա շարժումը այս ու այն մարդկանց անունների հետ կապում։ Մարդիկ պետք է կանգնեն շարժման ու իրենց հայրենիքի կողքը։», - իր խոսքում նշեց Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ