ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
ՌԴ-ն հետևողականորեն հանդես է գալիս Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին։ Այս մասին Ծաղկաձորում ԵԱՏՄ միջկառավարական նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
ՌԴ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան նոր ենթակառուցվածքային նախագծերի ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը և կամրապնդի շփումները մարդկանց միջև
--00—ՅՄ